National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.09.2012
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը սեպտեմբերի 26-ին հանդիպեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Միջին եւ Արեւելյան Եվրոպայի վարչության ղեկավար Երնսթ Հիլլեբրանդի եւ նույն հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային նախագծի համակարգող Միխաել Վայխերթի հետ: Հանդիպմանը ներկա էր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Նաիրա Գեւորգյանը:

Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը նշեց, որ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը բարձր հեղինակություն է վայելում Հայաստանում: Հանձնաժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց հիմնադրամի ներկայացուցիչներին հասարակական-քաղաքական շրջանակներում մեծ ներդրումներ կատարելու համար:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` հանձնաժողովի նախագահը նկատեց, որ Հայաստանի եվրոպական ինտեգրումը մեր երկրի համար կարեւորագույն քաղաքական նշանակություն ունեցող հարց է:

Հյուրի խնդրանքով Արտակ Զաքարյանը անդրադարձավ նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցելու հիմնադրամի գործունեությանը:

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Միջին եւ Արեւելյան Եվրոպայի վարչության ղեկավար Երնսթ Հիլլեբրանդը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության եւ հիմնադրամի գործունեությունը բարձր գնահատելու համար:

Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է մասնակցել եւ ելույթ  ունենալ հիմնադրամի նախաձեռնած «Հայաստանի եվրոպական հեռանկարներ»  թեմայով սեմինարին, որին ներկա է գտնվելու նաեւ Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը:

Քննարկվեցին  հիմնադրամի եւ հանձնաժողովի հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am